• Thu. May 16th, 2024

kommersant.am

Just another WordPress site

«Ցե-Կվադրատ»-ը շահագրգռված է ՀՀ կենսաթոշակային համակարգի զարգացմամբ

ByEditor

Oct 5, 2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ կառավարությունը կարեւորում է կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցներին բարձրակարգ ծառայությունների մատուցումը եւ հանրության հետ ակտիվ հաղորդակցությունը:

Կառավարությունից հայտնել են, որ այդ մասին Նիկոլ Փաշինյանն ասել է ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության (C-Quadrat Investment Group) հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալեքսանդր Շյուցի հետ հանդիպմանը:

Վարչապետը կարեւորել է «Ցե-Կվադրատ»-ի (գերմանական «Ամպեգա Ասեթ Մենեջմենթ» ընկերության հետ համատեղ) ներգրավվածությունը ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործընթացում՝ ի դեմս «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության:

Ալեքսանդր Շյուցը նշել է, որ Հայաստանը հուսալի գործընկեր է, եւ «Ցե-Կվադրատ»-ը շահագրգռված է շարունակելու մասնակցությունը ՀՀ կենսաթոշակային համակարգի զարգացման գործընթացին, ձեւավորելու երկարաժամկետ համագործակցություն:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային ֆինանսատնտեսական իրավիճակով պայմանավորված մարտահրավերների եւ գնաճային զարգացումներին համահունչ արձագանքելու կարեւորության շուրջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *